Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Թուրքիան կրճատել է Գալիպոլիի միջոցառումների հրավերների թիվը

Թուրքիան կրճատել է Գալիպոլիի միջոցառումների հրավերների թիվը
24.03.2015 | 12:45

Թուրքիայում որոշել են կրճատել Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը՝ տեղեկացնում է «Ջումհուրիյեթը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե ապրիլի 24-ին Գալիպոլիին նվիրված միջոցառումների համար Թուրքիա է հրավիրվել 102 պետության ղեկավար, սակայն Անկարան որոշել է հրավեր ուղարկել միայն 77 պետության ղեկավարի: «Ջումհուրիյեթը» նաև նշում է, որ այս հրավերն իրար դեմ է դուրս բերել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Ֆրանսիայի նախագահ Օլանդն այցելելու է Երևան, ՈՒելսի արքայազն Չառլզն ու որդին` արքայազն Հարին, մեկնելու են Դարդանել: Թերթը նաև շեշտում է, որ ապրիլի 24-ին Երևան է այցելելու ՌԴ նախագահ Պուտինը:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ